Սնանկություն
Այլեքս փաստաբանական գրասենյակը տրամադրում է իրավաբանական ծառայություններ սնանկության իրավունքի ոլորտում՝ ապահովելով պարտապանների, պարտատերերի և այլ շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանությունը սնանկության վարույթի բոլոր փուլերում։
Մեր ծառայությունները՝
- Սնանկության դիմումների պատրաստում և ներկայացում,
- Պարտապանների և պարտատերերի շահերի պաշտպանություն սնանկության վարույթում,
- Պահանջների գրանցման և վիճարկման գործընթացների իրավական ուղեկցում,
- Պարտապանի գույքի և գործարքների իրավական վերլուծություն,
- Գործարքների անվավերության և սնանկության զանգված վերադարձման պահանջներով գործերի վարում,
- Սնանկության վարույթում ներկայացուցչություն դատարանում և այլ իրավասու մարմիններում,
- Սնանկության օրենսդրության վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն։
Մենք ապահովում ենք սնանկության գործերով համալիր իրավական աջակցություն՝ նպատակ ունենալով պաշտպանել վստահորդների իրավունքները, նվազեցնել իրավական և ֆինանսական ռիսկերը և գտնել առավել արդյունավետ լուծումներ յուրաքանչյուր գործի առանձնահատկություններին համապատասխան։


