Հաշտարարություն
«Այլեքս» փաստաբանական գրասենյակը տրամադրում է պրոֆեսիոնալ ծառայություններ հաշտարարության ոլորտում՝ աջակցելով կողմերին արտադատական կարգով, փոխզիջումային և երկուստեք ձեռնտու տարբերակներով լուծելու իրենց վեճերը՝ կիրառելով գաղտնիության, կամավորության և կողմերի իրավահավասարության սկզբունքները։
Մեր ծառայությունները՝
Ընտանեկան վեճերով հաշտարարության իրականացում (ամուսնալուծություն, գույքի բաժանում, երեխայի խնամք և տեսակցություն, ալիմենտի սահմանում),
Քաղաքացիական և պայմանագրային վեճերով հաշտարարության գործընթացի կազմակերպում,
Հաշտարարության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա իրավաբանորեն գրագետ հաշտության համաձայնագրերի մշակում,
Դատարանի կողմից հաշտության համաձայնագրերի դատական կարգով հաստատման իրավական ուղեկցում,
Խորհրդատվություն «Հաշտարարության մասին» ՀՀ օրենսդրության և դրա ընձեռած առավելությունների վերաբերյալ։
Հաշտարարության գործընթացը թույլ է տալիս խնայել ժամանակը, էապես նվազեցնել դատական ծախսերը և խուսափել երկարատև ու հրապարակային դատական քաշքշուկներից:


