Մեր մասին

Մենք տրամադրում ենք համակողմանի իրավաբանական ծառայություններ Հայաստանում: Մեր վստահորդների շրջանակը ներառում է ինչպես միջազգային ու տեղական շուկայի առաջատար առևտրային կազմակերպություններ, այնպես էլ ոչ առևտրային կազմակերպություններ և ֆիզիկական անձինք: Չնայած մեր վստահորդների բազմազանությանը՝ մեր մոտեցումը մշտապես անփոփոխ է. մենք ձգտում ենք վստահելի համագործակցության միջավայր ստեղծել յուրաքանչյուրի հետ, խորությամբ հասկանալ նրանց կարիքները և մատուցել բարձրակարգ ծառայություններ:

Մեր սկզբունքներն ու երաշխիքները՝

Գործի ելքի առաջնային գնահատում. Նախքան գործը ստանձնելը՝ մենք պարզում ենք, թե որքանով կարող ենք օգնել Ձեզ Ձեր խնդրի լուծման հարցում։ Թեև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը պարտավորեցնում է մեզ չտալ գործի ելքի վերաբերյալ հստակ երաշխիքներ (ինչը հանդիսանում է նաև «Այլեքս»-ի հիմնարար սկզբունքը), այնուամենայնիվ, եթե մենք ստանձնում ենք գործը, դա նշանակում է, որ տեսնում ենք ցանկալի արդյունքի հասնելու հնարավորություն՝ ողջ ներուժն ուղղելով դրան:

Գնագոյացման թափանցիկություն. Դուք երբեք չեք հանդիպի «անսպասելի» ֆինանսական պահանջների, քանի որ մենք Ձեզ նախապես տեղեկացնում ենք բոլոր հնարավոր ծախսերի մասին:

Հասանելիություն նաև շաբաթ օրերին. Մենք աշխատում ենք նաև շաբաթ օրերին՝ Ձեզ համար առավելագույն հարմարավետություն ապահովելու նպատակով:

Արագ արձագանքում. Մենք ապահովում ենք արագ արձագանք Ձեզ հետ հարաբերություններում։

Ավելի քան 15 տարի ոլորտում

Հաղթանակ Վճռաբեկ դատարանում

Հաղթանակ Սահմանադրական դատարանում

Հաղթանակ Եվրոպական դատարանում

Մեր պրոֆեսիոնալ թիմը

Շավարշ

Lorem ipsum dolor sit amet consectetur adipisicing elit.

Շավարշ (2)

Lorem ipsum dolor sit amet consectetur adipisicing elit.

Շավարշ (3)

Lorem ipsum dolor sit amet consectetur adipisicing elit.