Պայմանագրային իրավունք
Այլեքս փաստաբանական գրասենյակը տրամադրում է իրավաբանական ծառայություններ պայմանագրային իրավունքի ոլորտում՝ ապահովելով պայմանագրերի գրագետ կազմումը, պայմանագրերի իրավական փորձաքննությունը և պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարման իրավական ապահովումը։
Յուրաքանչյուր գործի շրջանակում իրականացվում է պայմանագրային պայմանների վերլուծություն՝ գնահատելով կողմերի իրավունքներն ու պարտականությունները, հնարավոր իրավական ռիսկերը և դրանց կանխարգելման մեխանիզմները։
Մեր ծառայությունները՝
Պայմանագրերի կազմում, բանակցությունների վարում, պայմանագրերի կնքման ուղեկցում,
Պայմանագրերի իրավական փորձաքննություն և ռիսկերի գնահատում,
Պայմանագրերի փոփոխությունների և լրացումների իրավական ձևակերպում,
Պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովում, պայմանագրերից ծագող վեճերի արտադատական վարում, դատական հայցերի հարուցում, դատական ներկայացուցչություն։
շահերի ներկայացում դատական ակտերի հարկադիր կատարման փուլում


