Կորպորատիվ իրավունք

Կորպորատիվ իրավունք

Այլեքս փաստաբանական գրասենյակը տրամադրում է իրավաբանական ծառայություններ կորպորատիվ իրավունքի ոլորտում՝ ապահովելով իրավաբանական անձանց ստեղծման, սպասարկման և գործունեության դադարեցման հետ կապված իրավական գործընթացների պատշաճ իրականացումը։  

Մեր ծառայությունները՝

  • Առևտրային կազմակերպությունների հիմնադրում, վերակազմակերպում և լուծարում,
  • Ոչ առևտրային կազմակերպությունների (հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ) հիմնադրում, ընթացիկ սպասարկում, լուծարում
  • Կանոնադրությունների և կորպորատիվ փաստաթղթերի մշակում,
  • Բաժնետերերի (մասնակիցների) միջև վեճերի կարգավորում և շահերի պաշտպանություն,
  • Բաժնեմասերի փոխանցման, օտարման և կառավարման իրավական աջակցություն,
  • Ընկերության գործարքների իրավական փորձաքննություն և ռիսկերի գնահատում,
  • Պայմանագրերի մշակում, վերանայում և բանակցությունների իրավական աջակցություն,
  • Ընկերության ներկայացում պետական մարմինների և երրորդ անձանց հետ հարաբերություններում,
  • Դատական և արտադատական կորպորատիվ վեճերի վարում,
  • Իրավաբանական խորհրդատվություն բիզնեսի ընթացիկ գործունեության համար։

Մեր նպատակն է ոչ միայն լուծել առաջացած իրավական խնդիրները, այլև կանխարգելել հնարավոր ռիսկերը՝ ապահովելով ընկերության երկարաժամկետ իրավական պաշտպանությունը և վստահելի գործունեությունը։