Միգրացիա
Այլեքս փաստաբանական գրասենյակը տրամադրում է իրավաբանական ծառայություններ միգրացիայի ոլորտում՝ ապահովելով օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց միգրացիոն գործընթացների իրավական ուղեկցումը, ինչպես նաև միգրացիոն վեճերի արդյունավետ լուծումը։
Մեր ծառայությունները՝
- Կացության ժամանակավոր, մշտական և հատուկ կարգավիճակի ստացման գործընթացների իրավական ուղեկցում,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման, վերականգնման և դադարեցման հարցերով իրավաբանական աջակցություն,
- Վիզաների, մուտքի, գտնվելու և բնակության իրավական հարցերով խորհրդատվություն,
- Աշխատանքի թույլտվությունների և աշխատանքի հիմքով կացության ձևակերպում,
- Ընտանիքի վերամիավորման գործընթացների իրավական ուղեկցում,
- Ապաստանի և փախստականի կարգավիճակի հետ կապված իրավական աջակցություն,
- Օտարերկրյա քաղաքացիների և գործատուների միգրացիոն իրավական սպասարկում,
- Միգրացիայի հարցերով իրավաբանական խորհրդատվություն։
Մեր թիմը մասնագիտական ծառայություններ է մատուցում հայերեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն և պարսկերեն լեզուներով՝ ապահովելով արդյունավետ հաղորդակցություն և բարձրակարգ իրավաբանական աջակցություն օտարերկրյա քաղաքացիների, միջազգային կազմակերպությունների և ոչ հայախոս վստահորդների համար։


