Անշարժ գույքի ոլորտի իրավական ծառայություններ
Այլեքս փաստաբանական գրասենյակը տրամադրում է իրավաբանական ծառայություններ անշարժ գույքի ոլորտում՝ ապահովելով գույքային իրավունքների ձևակերպման, ինչպես նաև գույքային վեճերի արդյունավետ լուծման իրավական ուղեկցում։
Յուրաքանչյուր գործի շրջանակում իրականացվում է անշարժ գույքի իրավական կարգավիճակի, կադաստրային գործի ուսումնասիրություն, անշարժ գույքի ձեռքբերման պայմանագրի փորձաքննություն՝ նպատակ ունենալով կանխել իրավական ռիսկերն ու պաշտպանել վստահորդի շահերը։
Մեր ծառայությունները՝
- Անշարժ գույքի առուվաճառքի, նախնական պայմանագրերի, նվիրատվության, փոխանակության, ռենտայի, խառը պայմանագրերի, ինչպես նաև գնման իրավունքի պայմանագրերի իրավական ձևակերպում և ամբողջական իրավաբանական ուղեկցում,
- Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացի իրավական ապահովում,
- Գույքային վեճերի վարում, այդ թվում՝ սեփականության իրավունքի ճանաչման պահանջներով,
- Համատեղ սեփականության բաժանում և բաժնեմասի առանձնացում,
- Վարձակալության պայմանագրերի կազմում, փորձաքննություն և վեճերի լուծում,
- Անշարժ գույքի նկատմամբ ծանրաբեռնվածությունների (արգելանք, գրավ և այլն) իրավական գնահատում,
- Անշարժ գույքի հետ կապված գործարքներն անվավեր կամ առոչինչ ճանաչելու պահանջներով գործերի վարում,
- Շինարարության, հողային և քաղաքաշինական հարաբերություններից ծագող վեճերի իրավական կարգավորում,
- ինքնակամ կառույցների օրինականացում,
- Անշարժ գույքի ոլորտում դատական և արտադատական ներկայացում։
Մենք ապահովում ենք անշարժ գույքի ոլորտում իրավական գործընթացների ամբողջական վերահսկում՝ սկսած գործարքների նախնական իրավական վերլուծությունից մինչև վեճերի վերջնական լուծում։ Մեր նպատակն է նվազեցնել իրավական ռիսկերը, կանխել հնարավոր վեճերը և ապահովել վստահորդների գույքային իրավունքների կայուն և արդյունավետ պաշտպանությունը բոլոր փուլերում։


