Քաղաքացիական իրավունք
Այլեքս փաստաբանական գրասենյակը տրամադրում է համապարփակ իրավաբանական ծառայություններ քաղաքացիական իրավունքի ոլորտում՝ ապահովելով վստահորդների իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունը։ Յուրաքանչյուր գործի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ մշակելով տվյալ իրավիճակին համապատասխան իրավական մարտավարություն և ուղեկցելով վստահորդին գործի բոլոր փուլերում՝ վեճի արտադատական կարգավորումից մինչև դատական պաշտպանություն։
Մեր ծառայությունները՝
- Գումարի բռնագանձման պահանջների ներկայացում և շահերի պաշտպանություն,
- Ժառանգության ընդունման, ձևակերպման և բաժանման հարցերով իրավական աջակցություն, ինչպես նաև ժառանգական վեճերի վարում,
- Գույքային և սեփականության իրավունքից բխող վեճերի լուծում, այդ թվում՝ համատեղ սեփականությունից բաժնեմասի առանձնացում,
- Վնասի հատուցման պահանջների ներկայացում և պաշտպանություն,
- Պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության, զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ պահանջների ներկայացում և դատական պաշտպանություն,
- Անհիմն հարստացման և ապօրինի տիրապետումից գույքի վերադարձի վերաբերյալ պահանջների ներկայացում,
- Գործարքների անվավեր կամ առոչինչ ճանաչման վերաբերյալ գործերի վարում,
- Վարձակալության, առուվաճառքի, նվիրատվության և այլ գործարքներից ծագող վեճերի լուծում,
- Այլ քաղաքացիաիրավական վեճերի լուծում,
- Իրավաբանական խորհրդատվություն,
- Վստահորդների շահերի ներկայացում բոլոր դատական ատյաններում։
Ցանկալի արդյունքի հասնելու համար մեզ մոտ համատեղվում են գիտելիքը, փորձը, գրագետ ընտրված մարտավարությունն ու հետևողական աշխատանքը։


