Ավելի քան 15 տարի ոլորտում

Հաղթանակ Վճռաբեկ դատարանում

Հաղթանակ Սահմանադրական դատարանում

Հաղթանակ Եվրոպական դատարանում

Home

«Այլեքս» փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է 2010 թվականի փետրվարի 1-ին և տարիների ընթացքում դարձել է Հայաստանում  իրավաբանական ծառայությունների ոլորտի առաջատար և հեղինակավոր կազմակերպություններից մեկը՝ արժանանալով բազմաթիվ քաղաքացիների և գործընկեր կազմակերպությունների վստահությանը։

Ավելի քան տասնհինգ տարվա մասնագիտական գործունեության ընթացքում գրասենյակը իրավաբանական աջակցություն և արդյունավետ պաշտպանություն է տրամադրել բազմաթիվ քաղաքացիների և կազմակերպությունների՝ նպաստելով նրանց իրավունքների և շահերի պաշտպանությանը։ Տարիների ընթացքում կուտակված փորձը, անբասիր մասնագիտական հեղինակությունը և մեր վստահորդների վստահությունը հանդիսանում են ընկերության ձեռքբերումները։

Գրասենյակի գործունեությունը ներառում է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավունքի տարբեր ոլորտներ։ Մեր մասնագետներն ունեն միջազգային իրավական նորմերի և իրավապաշտպան մեխանիզմների կիրառման հարուստ փորձ՝ ապահովելով իրավական արդյունավետ պաշտպանություն և ներկայացուցչություն բարդ իրավական գործընթացներում։

«Այլեքս» փաստաբանական գրասենյակի հաջողության հիմքում փորձառու և մասնագիտական էթիկայի սկզբունքներին հավատարիմ փաստաբանների թիմն է։ Յուրաքանչյուր գործի նկատմամբ ցուցաբերվում է անհատական, մանրակրկիտ և հետևողական մոտեցում՝ առաջնորդվելով հաճախորդի շահերի առավելագույն պաշտպանության և լավագույն իրավական լուծումների ապահովման սկզբունքով։

Հաճախակի տրվող հարցեր

  • Ժառանգություն
  • Քաղաքացիություն և կացության կարգավիճակ
  • Սնանկություն
  • Արբիտրաժ
  • Հաշտարարություն
  • Երեխային առնչվող վեճեր

Ամրագրել խորհրդատվություն

Արագ արձագանք։ Գաղտնիություն։

Կարծիքներ