Քրեական իրավունք
Այլեքս փաստաբանական գրասենյակի թիմը տրամադրում է իրավաբանական ծառայություններ քրեական իրավունքի ոլորտում՝ ապահովելով անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը քրեական վարույթի բոլոր փուլերում։ Մենք իրականացնում ենք գործի հանգամանքների համակողմանի իրավական գնահատում, մշակում արդյունավետ պաշտպանության ռազմավարություն և ապահովում անձի շահերի պրոֆեսիոնալ ներկայացումը ՀՀ քննչական կոմիտեում, Հակակոռուպցիոն կոմիտեում և դատարաններում։
Մեր ծառայությունները
- Ձերբակալվածի, մեղադրյալի և ամբաստանյալի պաշտպանության իրականացում,
- Տուժողի, վկայի շահերի ներկայացում,
- Իրավական աջակցություն ձերբակալման, խուզարկության, առգրավման և այլ քննչական գործողությունների ընթացքում,
- Մասնակցություն հարցաքննություններին, առերեսումներին, ճանաչման և այլ վարութային գործողություններին,
- Խափանման միջոցների ընտրության, փոփոխման կամ վերացման վերաբերյալ միջնորդությունների պատրաստում և ներկայացում,
- Բողոքների և միջնորդությունների կազմում, դատավարական ակտերի բողոքարկում,
- Գույքի վրա դրված կալանքի, արգելանքի և այլ սահմանափակումների վիճարկում,
- Քրեական վարույթի ընթացքում հանցագործությամբ պատճառված վնասը գույքային հայցով վերականգնելու պահանջի ներկայացում,
- Պաշտպանություն դատական բոլոր ատյաններում, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված իրավական հարցերով խորհրդատվություն։
Մենք համոզված ենք, որ արդյունավետ պաշտպանությունը հիմնված է գործի մանրակրկիտ ուսումնասիրության, ապացույցների համապարփակ գնահատման և գրագետ մարտավարության վրա։ Մեր նպատակն է յուրաքանչյուր փուլում ապահովել անձի իրավունքների լիարժեք պաշտպանությունը և հասնել առավել բարենպաստ իրավական արդյունքի։


