Միջազգային վարույթներ
«Այլեքս» փաստաբանական գրասենյակն իրականացնում է վստահորդների իրավունքների պաշտպանությունը միջազգային վարույթներում՝ ապահովելով բարձրակարգ իրավաբանական աջակցություն բարդ, հրատապ և անհատական մոտեցում պահանջող գործերով։
Մեր ծառայությունները՝
ՄԻԵԴ դիմելու հնարավորության և ընդունելիության չափանիշների գնահատում,
ՄԻԵԴ դիմումների (գանգատների) և կից փաստաթղթերի պատրաստում,
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հիման վրա իրավական դիրքորոշումների մշակում,
Միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումների (Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոն) պատրաստում,
Կառավարության ներկայացրած դիտարկումների վերաբերյալ պատասխանների և լրացուցիչ դիրքորոշումների կազմում,
Բարեկամական կարգավորման գործընթացի իրավական ուղեկցում,
Արդարացի փոխհատուցման պահանջների հիմնավորում,
ՄԻԵԴ վճիռների կատարման հետ կապված իրավական խորհրդատվություն,
«Երեխաների միջազգային առևանգման քաղաքացիական ասպեկտների մասին» Հաագայի կոնվենցիայի շրջանակներում երեխաների անհապաղ վերադարձման գործերով իրավական ուղեկցում, ազգային դատարաններում և կենտրոնական մարմնում Հաագայի կոնվենցիայով նախատեսված ընթացակարգերի իրականացում ու ներկայացուցչություն,
Օտարերկրյա դատական և արբիտրաժային ակտերի ճանաչման ու հարկադիր կատարման գործընթացների իրավական աջակցություն։
Միջազգային վարույթները պահանջում են ոչ միայն ներպետական օրենսդրության, այլև միջազգային իրավունքի սկզբունքների, նախադեպային պրակտիկայի և խիստ սահմանափակ ժամկետների խորը իմացություն։


