Սնանկություն
Այլեքս փաստաանական գրասենյակը տրամադրում է սնանկության գործերով համալիր և բազմակողմանի իրավական օժանդակություն՝ ապահովելով ինչպես պարտապանների, այնպես էլ պարտատերերի շահերի արդյունավետ և պրոֆեսիոնալ պաշտպանություն։
Մենք իրականացնում ենք սնանկության վարույթի նախաձեռնում, այդ թվում՝ փաստաթղթերի փաթեթի պատրաստում, իրավական վերլուծություն և ամբողջական գործընթացի ուղեկցում՝ սկսած նախնական խորհրդատվությունից մինչև գործի վերջնական լուծում։ Մեր թիմը ներկայացնում է հաճախորդների շահերը դատական բոլոր ատյաններում, մասնակցում է պարտատերերի պահանջների ներկայացման և հաստատման գործընթացներին։
Մեր նպատակն է յուրաքանչյուր գործի շրջանակում ապահովել առավելագույն իրավական պաշտպանություն, կանխատեսելի ընթացք և հաճախորդի շահերից բխող արդյունավետ արդյունք։


