Պայմանագրային իրավունք

Պայմանագրային իրավունք

Այլեքս փաստաբանական գրասենյակը տրամադրում է իրավաբանական ծառայություններ պայմանագրային իրավունքի ոլորտում՝ ապահովելով պայմանագրերի գրագետ կազմումը, պայմանագրերի իրավական փորձաքննությունը և պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարման իրավական ապահովումը։

Յուրաքանչյուր գործի շրջանակում իրականացվում է պայմանագրային պայմանների վերլուծություն՝ գնահատելով կողմերի իրավունքներն ու պարտականությունները, հնարավոր իրավական ռիսկերը և դրանց կանխարգելման մեխանիզմները։

Մեր ծառայությունները՝

  • Պայմանագրերի կազմում, բանակցությունների վարում, պայմանագրերի կնքման ուղեկցում,

  • Պայմանագրերի իրավական փորձաքննություն և ռիսկերի գնահատում,

  • Պայմանագրերի փոփոխությունների և լրացումների իրավական ձևակերպում,

  • Պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովում,  պայմանագրերից ծագող վեճերի արտադատական վարում,  դատական հայցերի հարուցում, դատական ներկայացուցչություն։

  • շահերի ներկայացում դատական ակտերի հարկադիր կատարման փուլում

Մենք ապահովում ենք, որ յուրաքանչյուր պայմանագիր լինի իրավականորեն հիմնավորված, հստակ և գործնականում կիրառելի՝ նվազեցնելով վեճերի առաջացման ռիսկը և պաշտպանելով վստահորդների շահերը։