Միջազգային վարույթներ

Միջազգային վարույթներ

«Այլեքս» փաստաբանական գրասենյակն իրականացնում է վստահորդների իրավունքների պաշտպանությունը միջազգային վարույթներում՝ ապահովելով բարձրակարգ իրավաբանական աջակցություն բարդ, հրատապ և անհատական մոտեցում պահանջող գործերով։

Մեր ծառայությունները՝

  • ՄԻԵԴ դիմելու հնարավորության և ընդունելիության չափանիշների գնահատում,

  • ՄԻԵԴ դիմումների (գանգատների) և կից փաստաթղթերի պատրաստում,

  • Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հիման վրա իրավական դիրքորոշումների մշակում,

  • Միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումների (Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոն) պատրաստում,

  • Կառավարության ներկայացրած դիտարկումների վերաբերյալ պատասխանների և լրացուցիչ դիրքորոշումների կազմում,

  • Բարեկամական կարգավորման գործընթացի իրավական ուղեկցում,

  • Արդարացի փոխհատուցման պահանջների հիմնավորում,

  • ՄԻԵԴ վճիռների կատարման հետ կապված իրավական խորհրդատվություն,

  • «Երեխաների միջազգային  առևանգման քաղաքացիական ասպեկտների մասին» Հաագայի կոնվենցիայի շրջանակներում երեխաների անհապաղ վերադարձման գործերով իրավական ուղեկցում, ազգային դատարաններում և կենտրոնական մարմնում Հաագայի կոնվենցիայով նախատեսված ընթացակարգերի իրականացում ու ներկայացուցչություն,

  • Օտարերկրյա դատական և արբիտրաժային ակտերի ճանաչման ու հարկադիր կատարման գործընթացների իրավական աջակցություն։

Միջազգային վարույթները պահանջում են ոչ միայն ներպետական օրենսդրության, այլև միջազգային իրավունքի սկզբունքների, նախադեպային պրակտիկայի և խիստ սահմանափակ ժամկետների խորը իմացություն։