Միգրացիա

Այլեքս փաստաբանական գրասենյակը տրամադրում է իրավաբանական ծառայություններ միգրացիայի ոլորտում՝ ապահովելով օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց միգրացիոն գործընթացների իրավական ուղեկցումը, ինչպես նաև միգրացիոն վեճերի արդյունավետ լուծումը։

Մեր ծառայությունները՝

  • Կացության ժամանակավոր, մշտական և հատուկ կարգավիճակի ստացման գործընթացների իրավական ուղեկցում,
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման, վերականգնման և դադարեցման հարցերով իրավաբանական աջակցություն,
  • Վիզաների, մուտքի, գտնվելու և բնակության իրավական հարցերով խորհրդատվություն,
  • Աշխատանքի թույլտվությունների և աշխատանքի հիմքով կացության  ձևակերպում,
  • Ընտանիքի վերամիավորման գործընթացների իրավական ուղեկցում,
  • Ապաստանի և փախստականի կարգավիճակի հետ կապված իրավական աջակցություն,
  • Օտարերկրյա քաղաքացիների և գործատուների միգրացիոն իրավական սպասարկում,
  • Միգրացիայի հարցերով իրավաբանական խորհրդատվություն։

Մեր թիմը մասնագիտական ծառայություններ է մատուցում հայերեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն և պարսկերեն լեզուներով՝ ապահովելով արդյունավետ հաղորդակցություն և բարձրակարգ իրավաբանական աջակցություն օտարերկրյա քաղաքացիների, միջազգային կազմակերպությունների և ոչ հայախոս վստահորդների համար։