Քրեական իրավունք

Քրեական իրավունք

Այլեքս փաստաբանական գրասենյակի թիմը տրամադրում է իրավաբանական ծառայություններ քրեական իրավունքի ոլորտում՝ ապահովելով անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը քրեական վարույթի բոլոր փուլերում։ Մենք իրականացնում ենք գործի հանգամանքների համակողմանի իրավական գնահատում, մշակում արդյունավետ պաշտպանության ռազմավարություն և ապահովում անձի շահերի պրոֆեսիոնալ ներկայացումը ՀՀ քննչական կոմիտեում, Հակակոռուպցիոն կոմիտեում և դատարաններում։

Մեր ծառայությունները

  • Ձերբակալվածի, մեղադրյալի և ամբաստանյալի պաշտպանության իրականացում,
  • Տուժողի, վկայի շահերի ներկայացում,
  • Իրավական աջակցություն ձերբակալման, խուզարկության, առգրավման և այլ քննչական գործողությունների ընթացքում,
  • Մասնակցություն հարցաքննություններին, առերեսումներին, ճանաչման և այլ վարութային գործողություններին,
  • Խափանման միջոցների ընտրության, փոփոխման կամ վերացման վերաբերյալ միջնորդությունների պատրաստում և ներկայացում,
  • Բողոքների և միջնորդությունների կազմում, դատավարական ակտերի բողոքարկում,
  • Գույքի վրա դրված կալանքի, արգելանքի և այլ սահմանափակումների վիճարկում,
  • Քրեական վարույթի ընթացքում հանցագործությամբ պատճառված վնասը գույքային հայցով վերականգնելու պահանջի ներկայացում,
  • Պաշտպանություն դատական բոլոր ատյաններում, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված իրավական հարցերով խորհրդատվություն։

Մենք համոզված ենք, որ արդյունավետ պաշտպանությունը հիմնված է գործի մանրակրկիտ ուսումնասիրության, ապացույցների համապարփակ գնահատման և գրագետ մարտավարության վրա։ Մեր նպատակն է յուրաքանչյուր փուլում ապահովել անձի իրավունքների լիարժեք պաշտպանությունը և հասնել առավել բարենպաստ իրավական արդյունքի։