Արբիտրաժ

«Այլեքս» փաստաբանական գրասենյակը տրամադրում է իրավաբանական ծառայություններ ներպետական և միջազգային առևտրային արբիտրաժի ոլորտում՝ աջակցելով գործարար վեճերի մասնագիտական, գաղտնի և արդյունավետ լուծմանը՝ ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ ad hoc արբիտրաժային վարույթներում։

Մեր ծառայությունները

  • Արբիտրաժային համաձայնագրերի և վերապահումների մշակում,
  • Արբիտրաժային վարույթներում ներկայացուցչություն,
  • Հայցադիմումների ու պատասխանների պատրաստում,
  • Ապացույցների ներկայացում,
  • Լսումներին մասնակցություն,
  • Ad hoc վարույթների կազմակերպում,
  • Արբիտրաժային վճիռների ճանաչում և հարկադիր կատարում,
  • Արբիտրաժին առնչվող դատական գործընթացներում ներկայացուցչություն,
  • Առանձին դեպքերում մեր գործընկերները կարող են հանդես գալ նաև որպես անկախ և անկողմնակալ ad hoc արբիտրներ։
  Արդյունավետ արբիտրաժային ներկայացուցչությունը հիմնված է իրավական խորը վերլուծության, ռազմավարական մտածողության և ոլորտի առաջատար մասնագետների փորձի վրա։ Հենց այդ սկզբունքներով մենք ապահովում ենք վստահորդների իրավունքների և առևտրային շահերի առավել արդյունավետ պաշտպանությունը յուրաքանչյուր վարույթում։