Ընդհանուր կարգ և պայմաններ

Ընդհանուր կարգ և պայմաններ

1. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն ընդհանուր կարգը և պայմանները կարգավորում են «ԱՅԼԵՔՍ» ՍՊԸ-ի, որը գործում է նաև «ԱՅԼԵՔՍ Փաստաբանական գրասենյակ» անվանմամբ, կողմից մատուցվող ծառայությունների, կայքի օգտագործման, հանձնարարությունների ընդունման, հաղորդակցության, վճարումների և այլ հարակից հարաբերությունները։
1.2. ilex.am կայքից օգտվելով, ծառայության համար հայտ ներկայացնելով, էլեկտրոնային կամ այլ գրավոր եղանակով հանձնարարություն ուղարկելով, վճարում կատարելով կամ որևէ այլ կերպ ծառայություն պատվիրելով՝ օգտատերը կամ հաճախորդը հաստատում է, որ ծանոթացել է սույն պայմաններին և ընդունում է դրանք։
1.3. Եթե հաճախորդի և Ընկերության միջև կնքվել է առանձին պայմանագիր կամ գրավոր կերպով համաձայնեցվել են հատուկ պայմաններ, ապա դրանք գերակայում են սույն պայմանների նկատմամբ՝ իրենց կարգավորած մասով։


2. Կազմակերպության մասին տեղեկություն
Անվանում՝ «ԱՅԼԵՔՍ» ՍՊԸ
Գործունեության անվանում՝ «ԱՅԼԵՔՍ Փաստաբանական գրասենյակ»
Իրավաբանական հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Երզնկյան 81/1, 0033
Փաստացի գործունեության և ծանուցման հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի 51, 51/4 գ, 0054, գրասենյակային տարածք
ՀՎՀՀ՝ 00259437
Պետական գրանցման համար՝ 264.110.08883
Պետական գրանցման ամսաթիվ՝ 01.02.2010


3. Կայքի գործունեությունը և ծառայությունների ընդհանուր բնույթը
3.1. ilex.am կայքը նախատեսված է Ընկերության կողմից մատուցվող իրավաբանական ծառայությունների մասին տեղեկատվություն տրամադրելու, խորհրդատվության և այլ ծառայությունների համար հայտեր ընդունելու, հաճախորդների հետ կապ հաստատելու և առցանց վճարումներ կազմակերպելու համար։
3.2. Ընկերության կողմից կարող են մատուցվել, այդ թվում՝
•    առցանց իրավաբանական խորհրդատվություն, 
•    գրասենյակային իրավաբանական խորհրդատվություն, 
•    պայմանագրերի, դիմումների, բողոքների, հայցադիմումների, հարցումների և այլ փաստաթղթերի կազմում, վերանայում կամ իրավական վերլուծություն, 
•    իրավաբանական ուղեկցում, 
•    այլ իրավաբանական ծառայություններ՝ ըստ առանձին հանձնարարության կամ համաձայնության։ 
3.3. Քրեական և դատավարական հարցերով խորհրդատվություն չի տրամադրվում, եթե Ընկերության կողմից նախապես և գրավոր այլ պայման չի հաստատվել։
3.4. Կայքում ներկայացված ծառայությունների նկարագրությունները կրում են ընդհանուր տեղեկատվական բնույթ։ Յուրաքանչյուր կոնկրետ ծառայության ծավալը, ձևաչափը, ժամկետը, արժեքը և կատարման կարգը որոշվում են տվյալ գործի առանձնահատկություններից ելնելով։


4. Ծառայությունների տրամադրման հիմնական պայմանները
4.1. Մատուցված ծառայությունների գաղտնիությունը երաշխավորվում է։
4.2. Գրասենյակի կողմից մատուցվող ծառայությունների համար վճարները, եթե նախապես այլ բան հստակ համաձայնեցված չէ, հաստատուն չեն։ Դրանք կարող են կախված լինել գործի առանձնահատկություններից, աշխատանքի ծավալից, ներգրավվող մասնագետների քանակից և որակավորումից, կատարման ժամկետներից, հրատապությունից և ծառայության համար պահանջվող ժամանակից։
4.3. Ծառայությունների համար վճարումները կարող են կատարվել ինչպես նախապես, այնպես էլ ծառայության մատուցման ընթացքում կամ դրա ավարտից հետո՝ ըստ կողմերի համաձայնության կամ կիրառելի պայմանների։
4.4. Մատուցված ծառայությունների դիմաց վճարումներն ընդունվում են անկանխիկ եղանակով՝
•    բանկային փոխանցմամբ, 
•    կայքում հասանելի առցանց վճարային համակարգի միջոցով, 
•    կամ Ընկերության կողմից ընդունվող այլ անկանխիկ եղանակով։ 
4.5. Կազմված դիմումների, բողոքների, հայցադիմումների, պայմանագրերի, հարցումների, իրավական եզրակացությունների և այլ փաստաթղթերի տրամադրումը երրորդ անձանց առանց Ընկերության նախնական գրավոր համաձայնության արգելվում է, եթե օրենքով կամ առանձին գրավոր համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ։
4.6. Որևէ անձի կամ կազմակերպությանն ուղղված Ընկերության գրությունը, պատասխանը, հաղորդագրությունը կամ մեկնաբանությունը ինքնին պայմանագիր կնքելու առաջարկ չի հանդիսանում և որևէ դրամական պարտավորություն չի առաջացնում, եթե այդ մասին հստակ նշված չէ համապատասխան գրության, հաշվի, պայմանագրի կամ այլ փաստաթղթի մեջ։


5. Հանձնարարություններ
5.1. Ծառայությունների մատուցման վերաբերյալ հանձնարարությունները կարող են տրվել ինչպես էլեկտրոնային, այնպես էլ ստորագրված փաստաթղթերի միջոցով։
5.2. Հանձնարարություն կարող է համարվել, այդ թվում՝
•    կայքի միջոցով ներկայացված հայտը, 
•    էլեկտրոնային փոստով կամ այլ գրավոր ձևով ուղարկված ծառայություն պատվիրելու հստակ ձևակերպված ցանկությունը, 
•    հաճախորդի կողմից ծառայության գնի և պատվերի պայմանների ընդունումը, 
•    կողմերի միջև կնքված պայմանագիրը, 
•    Ընկերության կողմից ներկայացված հաշիվը, հարկային հաշիվը կամ այլ վճարման փաստաթուղթը հաճախորդի կողմից ստորագրելը, հստակ համաձայնեցնելը կամ ըստ դրա վճարումը։ 
5.3. Եթե ծառայության գինը և վճարման ժամկետները նախապես համաձայնեցված են, ապա կիրառվում է այդ համաձայնեցված կարգը։
5.4. Եթե ծառայության գինը և վճարման ժամկետները նախապես չեն համաձայնեցվել և/կամ տրվել են նախապես քննարկված ծավալից դուրս լրացուցիչ հանձնարարություններ, ապա կիրառվում են Ընկերության կողմից սահմանված գներն ու ժամկետները։
5.5. Եթե այլ բան նախապես գրավոր համաձայնեցված չէ, որևէ հանձնարարության կատարման համար վճարման ենթակա գումարը կարող է կազմել 40,000 ՀՀ դրամից մինչև 150,000 ՀՀ դրամ՝ կատարված յուրաքանչյուր ժամվա համար։
5.6. Այդպիսի վճարումը ենթակա է վճարման՝ Ընկերության կողմից համապատասխան պահանջ, հաշիվ կամ հարկային հաշիվ ներկայացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։


6. Կայքի նյութերի օգտագործման կարգը
6.1. Կայքում տեղակայված նյութերն օգտագործելիս կամ դրանց հղում կատարելիս պարտադիր է նշել «Այլեքս փաստաբանական գրասենյակ» գրառումը և տեղադրել ակտիվ հղում համապատասխան էջին։
6.2. Կայքում հրապարակված հեղինակային նյութերը, մեկնաբանությունները, վերլուծությունները և այլ հրապարակումները արտահայտում են միայն տվյալ նյութի հեղինակի մասնագիտական կարծիքը։
6.3. Կայքում տեղադրված տեղեկատվությունը չի համարվում անհատական իրավաբանական խորհրդատվություն, եթե այլ բան ուղղակիորեն նշված չէ։


7. Կիրառելի իրավունք և վեճերի լուծում
7.1. Սույն պայմանների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը։
7.2. Կողմերը ձգտում են բոլոր տարաձայնությունները նախ լուծել բանակցությունների և գրավոր հաղորդակցության միջոցով։
7.3. Համաձայնության չգալու դեպքում վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։