Ընտանեկան իրավունք
Այլեքս փաստաբանական գրասենյակը մատուցում է բարձրակարգ իրավական օժանդակություն ընտանեկան վեճերի կարգավորման ոլորտում։ Դուք կարող եք ստանալ ընտանեկան իրավունքի ոլորտում փորձառու մասնագետի օժանդակությունը ամուսնալուծության, գույքաբաժանման, ալիմենտի բռնագանձման, երեխաների բնակության վայրի որոշման, ծնողական իրավունքների իրացման, երեխաների հետ տեսակցության կարգի սահմանման, բարձր կոնֆիլկտայնությամբ ընտանեկան վեճերով՝ ծնողից երեխայի օտարացումը կանխելու, ծնող-երեխա հարաբերությունները վերականգնելու, երեխայի շահերին վտանգ սպառնացող ծնողի՝ ծնողական իրավունքները սահմանափակելու, երեխային վնաս հասցնող ծնողին ծնողական իրավունքներից զրկելու, ընտանեկան բռնությունը կանխելու և ընտանեկան ոլորտին առնչվող այլ հարցերով։
Մենք առաջարկում ենք վեճի առավել արդյունավետ և հավասարակշռված լուծումներ՝ յուրաքանչյուր գործով մշակելով գրագետ մարտավարություն։
Գաղտնիությունը, պրոֆեսիոնալիզմն ու հաճախորդի շահերի լիարժեք պաշտպանությունը մեր գործունեության առաջնային սկզբունքներն են։


