Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք. ՀՀ-ում ներկայացուցչի միջոցովՀՀ-ում դատվածության և հետախուզման առկայության/բացակայության (դատվածության տեղեկանք, տեղեկանք դատվածություն չունենալու մասին) մասին տեղեկանք կարելի է ստանալ ՀՀ տարածքում` ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունից, իսկ օտարերկրյա պետություններում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից:
Տեղեկանքի տրամադրումը ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունում.
Կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 25 նոյեմբերի 2010 թվականի N 1561-Ն որոշմամբ:
Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքներ Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստացված տեղեկության հիման վրա:
Տեղեկանք ստանալու համար ընդունելությունը ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունը կազմակերպում է երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին ժամը 10.00-12.00-ին` ՀՀ ԱԳՆ վարչական շենքի Ամիրյան փողոցի կողմում գտնվող քաղաքացիների ընդունելության սրահում:
Պետական տուրքի վճարման անդորրագիր կամ վճարման անհրաժեշտ վավերապայմանները` «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 1961թ. հոկտեմբերի 5-ի կոնվենցիայի (APOSTILLE-ի մասին) մասնակից պետության իշխանություններին ներկայացնելու դեպքում տեղեկանքը ապոստիլով հաստատելու համար: APOSTILLE-ի մասին կոնվենցիայի մասնակից պետությունների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
չդատվածության մասին տեղեկանքի համար պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը՝
Դիմում
լիազորված անձի անձնագիրը (նույնականացման քարտը), լիազորագրի բնօրինակը և տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը: Այս դեպքում լիազորագիրը պետք է հաստատված լինի Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
1. Տեղեկանքը տրամադրվում է երկլեզու` հայերեն և օտար լեզվով (անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն, ֆրանսերեն)` դիմողի ցանկությամբ կախված ներկայացման երկրից,
2. Տեղեկանքը տրամադրվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում,
3. Տեղեկանք հայցողի ցանկությամբ և իր հաշվին տեղեկանքը հանձնվում է փոստով՝ պատվիրված նամակով:
4. Ապոստիլով վավերացված տեղեկանք տրամադրում է միայն ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
ՏԵՂԵԿԱՆՔ
Ում կողմից
Տալու ամսաթիվը
(տարի, ամիս, օր)
Տրվում է ներկայացնելու ըստ պահանջի
այն մասին, որ
Ծնվել է
(տարի, ամիս, օր)
Հաշվառման հասցեն`
Հայաստանում դատապարտված չի եղել և ներկայումս հետախուզման մեջ չի գտնվում:
CERTIFICATE
Authority
Date of issսe(year/month/day)
To Whom It May Concern
Tհis is to certify tհat Mr./Ms.
Born on
(year/month/day)
Residing in:
Has not been convicted before and is not under investigation in Armenia at tհe moment.
_____________________________________
(պաշտոնը)
_____________________________________
(position)
_____________________________________
(անունը, ազգանունը)
_____________________________________
(first name, last name)


