Միջազգային իրավունք

Միջազգային իրավունք

Այլեքս փաստաբանական գրասենյակը տրամադրում է համապարփակ իրավաբանական ծառայություններ միջազգային մասնավոր իրավունքի ոլորտում՝ աջակցելով ինչպես անհատներին, այնպես էլ ձեռնարկատերերին՝ տարբեր երկրների իրավական համակարգերի հետ կապված հարցերում։

Մեր գրասենյակի ծառայությունները ներառում են միջազգային և ներպետական իրավունքի լայն շրջանակ, այդ թվում՝ օտարերկրյա տարր պարունակող գործերի իրավական սպասարկում, օտարերկրյա դատական ակտերի ճանաչում և կատարում Հայաստանի Հանրապետությունում, երեխաների միջազգային ծնողական առևանգման գործերով իրավական խորհրդատվություն և ներկայացուցչություն, ՀՀ օրենսդրության վերաբերյալ իրավական պարզաբանումների տրամադրում, ինչպես նաև միջազգային և առևտրային արբիտրաժային վեճերի լուծում և ներկայացուցչություն։

Այլեքս փաստաբանական գրասենյակի թիմը ներառում է միջազգային իրավունքի ոլորտում մասնագիտացված փորձառու մասնագետներ, ովքեր տիրապետում են միջազգային փաստաթղթերի առանձնահատկություններին և արդյունավետորեն իրականացնում են օտարերկրյա տարր պարունակող գործերի իրավական սպասարկում։