Հաշտարարություն

Հաշտարարություն

«Այլեքս» փաստաբանական գրասենյակը տրամադրում է ՀՀ արդարադատության նախարարության կողմից արտոնագրված հաշտարարի ծառայություններ՝ նպաստելով վեճերի արագ, արդյունավետ և փոխադարձ ընդունելի լուծմանը՝ առանց երկարատև դատական գործընթացների։

Մենք աջակցում ենք կողմերին ունենալ կառուցողական բանակցություններ և գտնել լուծումներ՝ միևնույն ժամանակ պահպանելով չեզոքություն և գործընթացի գաղտնիություն։

Արտոնագրված հաշտարարի կողմից օրենսդրության պահանջներին համապատասխան կազմված և հաստատված հաշտության համաձայնությունը  Ձեր ցանկությամբ կարող է հաստատվել դատարանի կողմից՝ ստանալով օրինական ուժ ունեցող և պարտադիր կատարման ենթակա դատական ակտի կարգավիճակ։

Հաշտարարությունը վեճերի լուծման քաղաքակիրթ այլընտրանք է, որը խնայում է ժամանակ և ֆինանսական միջոցներ։